ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ՈՒ­շա­ցող վար­չա­պե­տը

ՈՒ­շա­ցող վար­չա­պե­տը
13.03.2020 | 01:56

Ե­րեկ օ­րա­վար­տին վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը ֆեյս­բու­քի ու­ղիղ ե­թե­րով հայ­տա­րա­րեց. որ ընդ­հա­տել է ար­ձա­կուր­դը ու տե­ղե­կաց­րեց. «Վաղ­վա­նից ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րը չեն գոր­ծի, կհ­րա­վիր­վի խոր­հր­դակ­ցու­թյուն։ Կո­րո­նա­վի­րու­սի հաս­տատ­ման ևս 2 դեպք կա ՀՀ-ում։ Վաղ­վա քա­րո­զար­շա­վը հե­տաձգ­վում է»: Նա­խօ­րեին 3 քա­ղա­քա­ցի ախ­տո­րոշ­վել է կո­րո­նա­վի­րու­սով, նրանց հետ սերտ շփում ու­նե­ցած 57 անձ մե­կու­սաց­վել է։ Հա­յաս­տա­նում կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված­նե­րի թի­վը հա­սել է 4-ի, 88 անձ մե­կու­սաց­ված է:

Դիտվել է՝ 5667

Մեկնաբանություններ